Bankomat

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները

Լուրեր|2026/09/16 11:07
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նաև հիմնադրամի 2027-2029 թվականների բյուջեի նախագիծը։

Երևանում կայացած նիստում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի զարգացման նոր ռազմավարական ուղղությունները։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը խորհրդին ներկայացրել է եռամյա զարգացման ռազմավարությունը, դրա իրականացման ճանապարհային քարտեզը և ծրագրային հիմնական առաջնահերթությունները։

Ներկայացված մոտեցումը կառուցված է չորս փոխկապակցված ուղղությունների շուրջ՝ ռազմավարական զարգացում, կազմակերպական զարգացում, Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության էկոհամակարգի զարգացում, ինչպես նաև ֆինանսական և գործառնական կառավարման արդյունավետության բարձրացում։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև հիմնադրամի գործունեության 2027-2029 թվականների բյուջեի նախագիծը։

Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ընդունված որոշումներով «Հայաստան» համահայկական հիմնադրամը մտնում է ինստիտուցիոնալ զարգացման նոր փուլ՝ կենտրոնանալով կազմակերպական կարողությունների ամրապնդման, պատասխանատվության հստակ բաշխման, թափանցիկ կառավարման և կայուն ազդեցություն ապահովող ծրագրերի իրականացման վրա։

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ