Տնտեսական աճի տեմպը մայիսին բարձրացավ 11.7 տոկոսով (տ/տ)` հունվարից-մայիս ժամանակամիջոցի աճի տեմպը հասցնելով 8 տոկոսի (տ/տ):
● Գնաճը ավելացավ` հունիսին հասնելով 5.1 տոկոսի մայիսի 4.2 տոկոսի համեմատ, պայմանավորված սննդամթերքի գների բարձրացմամբ:
● Մայիսին արտահանումը և ներմուծումը կրճատվեց, քանի որ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանումը նվազեց:
● Մայիսին գրանցվել է բյուջեի պակասուրդ, որը համարժեք է կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 0.2 տոկոսին` միաժամանակ մնալով 0.8 տոկոս հավելուրդի մակարդակում հունվար-մայիս ժամանակամիջոցի համար:
Տնտեսական ակտիվությունը կտրուկ աճել է` ապրիլի 7.1 տոկոսից հասնելով 11.7 տոկոսի (տ/տ) մայիսին: Այս կտրուկ բարձրացումը պայմանավորված էր չառևտրայնացվող ծառայությունների աճով (14.7 տոկոս, տ/տ), մասնավորապես, զբոսաշրջության հետ կապված գործունեության, հյուրընկալության, տրանսպորտի և ՏՏ ոլորտներում. 2026 թ. առաջին կիսամյակում զբոսաշրջային ժամանումներն ավելացել են 14.8 տոկոսով (տ/տ)` կազմելով ավելի քան 1 միլիոն մարդ, որոնց 40 տոկոսը եկել էր Ռուսաստանից.
Գնաճը մնաց բարձր` հունիսին ավելանալով 5.1 տոկոս (տ/տ): Սա հաջորդեց մայիսին գրանցված հապաղմանը (4.2 տոկոս)` այսպիսով 2026 թ. առաջին կիսամյակում միջին գնաճը բերելով 4.6 տոկոս մակարդակի. հունիսի գնաճի բարձրացման միակ գործոնը սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն էին, որոնք 6.4 տոկոսից հասան 8.6 տոկոսի (տ/տ).
Առևտրային հաշվեկշռի պակասուրդը շարունակեց վատթարանալ: Մայիսին արտահանումն ու ներմուծումը շարունակեցին կրճատվել, իսկ արտահանման պատկերն ավելի վատ է, քան ներմուծմանը (համապատասխանաբար 11.5 տոկոս` 1.6-ի համեմատ, տ/տ).
Մայիսին շարունակվեց զուտ ոչ առևտրային փոխանցումների կայուն երկնիշ աճը: Ընդհանուր զուտ ներհոսքերն ավելացան 30.2 տոկոսով (տ/տ)` 2025 թ. ցածր բազայից, մոտ 61 տոկոսը գալիս էր Ռուսաստանից:
Դրամը շարունակեց արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ: Հունիսին ՀՀ դրամը 0.1 տոկոսով (ա/ա) արժևորվեց ԱՄՆ դոլարի նկատմամբ և 1.4 տոկոսով (ա/ա)` եվրոյի:
Ֆինանսական համակարգի ցուցանիշները մայիսին կայուն են մնացել: Կապիտալի համարժեքության ցուցանիշն աննշան նվազել է` հասնելով 20.5 տոկոսի, իսկ չաշխատող վարկերի ցուցանիշը մի փոքր ավելացել է` հասնելով 1.4 տոկոսի:
Աղբյուր՝ b24.am
