
Երևանի անշարժ գույքի շուկայում բնակելի կառուցապատման ակտիվությունը շարունակում է բարձր մնալ։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացվում են նոր նախագծեր, արդիականացվում են ենթակառուցվածքները, իսկ շուկան արձագանքում է բնակարանների նկատմամբ աճող պահանջարկին։
Այս ֆոնին «Արտքոմփանի» ընկերության տնօրեն Վահե Պետրոսյանը և վաճառքի գործընկեր «Արգո Ռիելթի» ընկերության տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը շրջայց են կատարել Gyurjyan Cascade և Firdus Prime Residence բնակելի թաղամասերում։ Այցի ընթացքում ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքը, նախագծերի զարգացման փուլերը և առաջիկա ծրագրերը։

Նշվել է, որ երկու նախագծերում էլ աշխատանքներն առաջ են գնում սահմանված ժամանակացույցին համապատասխան և իրականացվում են ժամանակակից քաղաքաշինական սկզբունքներով։ Ըստ ներկայացված տվյալների՝ Gyurjyan Cascade-ում ձևավորվում է նոր բնակելի միջավայր՝ կանաչ տարածքներով, ժամանակակից ենթակառուցվածքներով և առօրյա հարմարավետությունն ավելացնելու լուծումներով։

Firdus Prime Residence-ը, որն կառուցվում է Երևանի կենտրոնում, առանձնանում է պրեմիում դասի ճարտարապետությամբ և բազմաֆունկցիոնալ քաղաքային միջավայրի գաղափարով։ Նախագծի հեղինակները այն դիրքավորում են նաև որպես Երևանի նոր կենտրոն դառնալու բարձր նշաձող ունեցող ծրագիր։
Աղբյուրի համաձայն՝ քաղաքաշինական այս նախագիծը ստացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի պրեմիում դասի սերտիֆիկատը։
Աղբյուր՝ b24.am
