
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակից հետո աճել է 2.7 մլրդ դոլարով և հասել 7 մլրդ դոլարի։ Այդ մասին գրում է Forbes-ը։
Պարբերականի գնահատմամբ՝ ԱՄՆ պատմության մեջ մինչ այժմ ոչ ոք քաղաքականությունից այսքան մեծ ֆինանսական օգուտ չի ստացել։
Forbes-ի տվյալներով՝ ԱՄՆ 47-րդ նախագահի կարողության ամենախոշոր մասը կազմում են կրիպտոարժույթներն ու իրացվելի ակտիվները, որոնց ընդհանուր արժեքը հասնում է 2.4 մլրդ դոլարի։ Եվս 1.8 մլրդ դոլար Թրամփին ապահովում են նրա գոլֆի ակումբներն ու հանգստի վայրերը։
Պարբերականը Թրամփի անշարժ գույքի ոլորտում ներդրումները գնահատում է 1.1 մլրդ դոլար։ Լրացուցիչ 1 մլրդ դոլար էլ բաժին է ընկնում Trump Media & Technology Group Corp.-ին, որը Truth Social սոցիալական ցանցի մայր ընկերությունն է և պատկանում է Թրամփին։
Forbes-ը նաև նշում է, որ լիցենզավորման գործարքների շնորհիվ Թրամփի անձնական բրենդը ԱՄՆ նախագահին բերում է ևս 700 մլն դոլար եկամուտ։
Աղբյուր՝ b24.am
