Bankomat

Երևանում ամփոփվել է Buissup Challenge-ը

Լուրեր|2026/09/15 10:02
Երևանում ամփոփվել է Buissup Challenge-ը

Մրցույթին մասնակցել է շուրջ 150 երիտասարդ մասնագետ, իսկ մրցանակային հիմնադրամը կազմել է 3,5 մլն դրամ։

Սեպտեմբերի 11-13-ը Երևանի «Այբ» դպրոցում անցկացվել է Buissup Challenge մրցույթը՝ Buissup ձևաչափի նոր նախագիծը, որը կազմակերպել է Armenian Business Association-ը։ Մրցույթի շրջանակում երիտասարդ մասնագետներն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչները աշխատել են խոշոր ընկերությունների ներկայացրած իրական բիզնես խնդիրների վրա և փորձել առաջարկել կիրառելի լուծումներ։

Եռօրյա ծրագրին մասնակցել է շուրջ 150 երիտասարդ մասնագետ, որոնք միավորվել են միջոլորտային թիմերում։ Նրանք աշխատել են 10 բիզնես խնդրի վրա, որոնք ներկայացրել են հայկական խոշոր ընկերությունները՝ Ucom, Union LLC, Coffee House, Yan Products, Cinema Star, Sali, One Way Tour, Maple Leafs Clinic, Dalma Garden Mall և Bacon Product։

Առաջադրանքներն ընդգրկել են բիզնեսի զարգացման արդիական ուղղություններ՝ արհեստական բանականություն և թվայնացում, մարքեթինգ և վաճառք, հաճախորդների փորձ, մարդկային ռեսուրսների կառավարում և ներքին գործընթացների օպտիմալացում։

Մրցույթի եզրափակիչ օրը թիմերը իրենց լուծումները ներկայացրել են ընկերությունների ներկայացուցիչներին։ Առաջարկները գնահատվել են կիրառելիության, նորարարության և բիզնեսի վրա ակնկալվող ազդեցության չափանիշներով։

Ընդհանուր 3,5 մլն դրամ մրցանակային հիմնադրամը բաշխվել է այն թիմերի միջև, որոնք ներկայացրել են լավագույն լուծումները։

Կազմակերպիչների գնահատմամբ՝ Buissup Challenge-ը ստեղծվել է որպես հարթակ, որտեղ բիզնեսը և մասնագիտական ներուժը հանդիպում են ոչ միայն գաղափարների փոխանակման, այլև իրական խնդիրների լուծման համար՝ որոշում կայացնողների անմիջական մասնակցությամբ։

Armenian Business Association-ը հիմնադրվել է 2019 թվականին։ Այն ոչ առևտրային կազմակերպություն է, որը ձևավորում է համագործակցության հարթակ հայկական և միջազգային բիզնես համայնքների միջև։ Ասոցիացիայի նախագահն է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ