Bankomat

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը

Լուրեր | 2026/07/03 22:03

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը

Մարթա Կոսը անդրադարձել է տարածաշրջանային համագործակցությանը

Եվրոպական միության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցությունները տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման շուրջ համագործակցությունը նոր փուլ են բարձրացրել։

«Ես հենց նոր եմ վերադարձել Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մենք փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ մեր աշխատանքը տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային և էներգետիկ երթուղիները»,- իր գրառման մեջ նշել է Մարթա Կոսը։ Նա նաև հավելել է, որ ընդլայնումն ու կապակցվածությունը միասին են առաջ ընթանում, և երկուսն էլ նպաստում են Եվրոպայի կայունությանը, բարգավաճմանն ու անվտանգությանը:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին հուլիսի 2-ին այցելել էր Հայաստան:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ