Bankomat

Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին իր օգնությունն է առաջարկել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու հարցում

Լուրեր | 2026/07/06 00:03

Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին իր օգնությունն է առաջարկել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու հարցում

Թրամփը պատրաստակամություն է հայտնել աշխատելու մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկուկես ժամ տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և իր օգնությունն է առաջարկել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու հարցում, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ուշակովի խոսքով՝ Թրամփն առաջարկն արել է նախօրեին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում՝ հաջորդ շաբաթ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցության համատեքստում:

«Ամերիկայի նախագահը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ աշխատելու մարտական գործողությունները արագորեն դադարեցնելու, ինչպես նաև ճգնաժամի հաղթահարման համար լուծումներ գտնելու ուղղությամբ», – տեղեկացրել է Ուշակովը:

Քննարկումը «գործնական և բավականին կառուցողական» որակելով՝ Ուշակովը նշել է, որ Մոսկվան «ձգտում է քաղաքական և դիվանագիտական լուծում գտնել հակամարտությանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի հիմնարար մոտեցումը»:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ