Bankomat

Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2026թ. մայիս

Լուրեր | 2026/06/26 18:37

Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2026թ. մայիս

Հայաստանի արտարժութային ավանդների վիճակը 2026 թվականի մայիսին

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. մայիս ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 27.8%, որը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 2․5 տոկոսային կետով:

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 3․2 տոկոսային կետով և կազմել՝ 32․3%:

Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 39%, որն 2025 թվականի մարտի համեմատ նվազել է 2․9 տոկոսային կետով:

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը (D4) կազմել է 38․6%, որը 4․2 տոկոսային կետով ցածր է 2025 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ:

Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն աճել է 1․3 տոկոսային կետով, կազմելով՝ 32․1%:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ