Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցեր ընդդեմ երկու ֆիզիկական անձանց՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող երկու հողամասերի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջով։
Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ խոսքը 0.5 հա և 1.25 հա մակերեսով հողատարածքների մասին է, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 119 միլիոն 600 հազար դրամ։
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ին և 24-ին բավարարել է ներկայացված հայցերը։ Այդ վճիռներն արդեն մտել են օրինական ուժի մեջ։
Արդյունքում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 0.5 հա և 1.25 հա մակերեսով հողատարածքները վերադարձվել են Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։












Աղբյուր՝ www.aravot.am
