ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հերքել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այն հայտարարությունը, թե Հորմուզի նեղուցում Պանամայի դրոշով ընթացող El Gaia լցանավը պայթել է ծովային ականից։
CENTCOM-ը X հարթակում հրապարակած հաղորդագրության մեջ նշել է, որ այդ վարկածը չի համապատասխանում իրականությանը։ Ամերիկյան հրամանատարության ներկայացմամբ՝ լցանավը անցյալ ամիս խոցվել է իրանական հրթիռով և շարքից դուրս եկել։
Հաղորդագրության համաձայն՝ այս հանգստյան օրերին Իրանը նույն նավի վրա կրկին հարձակում է իրականացրել անօդաչու թռչող սարքով, երբ այն գտնվել է Օմանի առափնյա ջրերում։ Ներկայում El Gaia-ն քարշակվում է տարածաշրջանային գործընկերոջ կողմից։
CENTCOM-ը նաև հայտարարել է, որ ԻՀՊԿ-ի տարածած տեղեկությունը «կեղծ պնդում» է և այն դիտարկել է որպես ստի ու ահաբեկման հերթական փորձ՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի շարժը խոչընդոտելու նպատակով։



Աղբյուր՝ www.1in.am
