Bankomat

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Լուրեր | 2026/07/10 12:01

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Աճուրդը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ Երևանում

Ամիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնածավալ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։ Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու արդյունաբերական նշանակության անշարժ և շարժական գույքի միասնական լոտ, որը ներառում է 44 առանձին կետեր։

Աճուրդի մանրամասները՝

  • Ամսաթիվ և ժամ՝ 2026թ. հուլիսի 29, ժամը 16:10
  • Վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ
  • Մեկնարկային գինը՝ 12,335,086,876.5 ՀՀ դրամ

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 2026թ. հուլիսի 22-ն է:

Աճուրդն անցկացվում է հրապարակային սակարկությունների դասական ձևաչափով․ հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։

Լրացուցիչ տեղեկություններին ու աճուրդի կազմակերպման պայմաններին կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև azdarar.am-ի հրապարակային ծանուցումների բաժնում:

Միացե´ք աճուրդին և օգտագործե´ք այս ներդրումային հնարավորությունը:

[email protected]

010 59 20 20 amiobank.am։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ