Bankomat

Ավտոներկրողների առաջարկը՝ սերտիֆիկացնել ներկրվող մեքենաները

Լուրեր | 2026/07/10 04:02

Ավտոներկրողների առաջարկը՝ սերտիֆիկացնել ներկրվող մեքենաները

Ավտոներկրողների կարծիքով, շուկան կանոնակարգման կարիք ունի

Պաշտոնական ավտոներկրողները հայտարարում են, որ Հայաստանում ավտոներկրումների շուկան բարձիթողի վիճակում է և չկանոնակարգված։ Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների հայկական ասոցիացիայի (ԱՊՆԱ) ղեկավար Արտյոմ Պետրոսյանի խոսքով՝ իրենք առաջարկում են սերտիֆիկացնել ներկրվող բոլոր մեքենաները՝ թե՛ իրավաբանական անձանց, թե՛ անհատների։

Սերտիֆիկացումը ենթադրում է ավտոմեքենայի անվտանգության համակարգերի ստուգում, կառուցվածքային փոփոխությունների հայտնաբերում ու արձանագրում, էկոլոգիական չափանիշներին համապատասխանության գնահատում և այլն։ Ըստ Պետրոսյանի՝ այսօր էլ օրենքը պահանջում է դա, սակայն պետությունը հետևողական չէ։

«Հետքի» տաղավարում Արտյոմ Պետրոսյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչու է անհրաժեշտ ներկրվող մեքենաների սերտիֆիկացումը, ինչու պետք է սպառողները դրա համար հավելյալ գումար վճարեն, ով կշահի և ով կտուժի դրանից։ Քննարկել ենք նաև՝ արդյոք սերտիֆիկացումը չի դառնա հերթական ձևական փաստաթուղթը, ինչպիսին հաճախ տեխզննման կտրոնն է։

Անդրադարձել ենք նաև Հայաստան մեքենաների ներկրման միտումներին ու էլեկտրամոբիլների առատությանը։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ