Bankomat

Արարատ համայնքի քաղաքային զբոսայգու հողատարածքի վերադարձ

Լուրեր | 2026/07/18 03:00

Արարատ համայնքի քաղաքային զբոսայգու հողատարածքի վերադարձ

Արարատի համայնքի զբոսայգում վերադարձվել է ևս 1 հողատարածք

Արարատի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա. Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Այգի 10 հասցեում գտնվող 630 քմ մակերեսով հողամասը 2008 թվականի փետրվարի 12-ին կառուցապատման իրավունքով 99 տարի ժամկետով հատկացրել է ֆիզիկական անձի:

Դատախազը միջնորդագիր է հասցեագրել Արարատ համայնքի ղեկավարին Արարատ համայնքի և կառուցապատողի միջև 2008 թվականի փետրվարի 12-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2026 թվականի հուլիսի 17-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ քաղաքի Այգի 10 հասցեում գտնվող 630 քմ մակերեսով, 1 միլիոն 182 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 18-ին դատախազական ներգործության արդյունքում Կադաստրի կոմիտեում դադարեցվել էր Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Շահումյան 36/5 հասցեում գտնվող 0,1280 հա մակերեսով, 2 միլիոն 403 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:

Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ