Հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ և «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահ Ջորջ Լոգոթետիսի հետ:
Բացի գործարարությունից, Լոգոթետիսը ակտիվորեն ներգրավված է բարեգործական և սոցիալական նախաձեռնություններում «Libra Philanthropies»-ի միջոցով: Նա համագործակցում է տարբեր երկրների ակադեմիական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Աղբյուր՝ armtimes.com
