
Ակբա բանկը նշում է հիմնադրման 30-ամյակը՝ հիշեցնելով, որ իր գործունեությունը սկսել է գյուղացու աշխատանքի ու ստեղծած արժեքի նկատմամբ հավատից։ Բանկում ընդգծում են, որ առաջին իսկ օրերից հիմքում եղել է փոխվստահությունը, որը մինչ այսօր մնում է Ակբայի արժեքային համակարգի առանցքային սկզբունքներից մեկը։
Ֆինանսական և տեխնիկական սահմանափակ հնարավորություններով մեկնարկած բանկը այսօր Հայաստանի համակարգային բանկերից է և ոլորտի առաջատարներից։ Ակբան շարունակում է զարգացնել իր ծառայությունները՝ դրանք կապելով Հայաստանի տնտեսական և համայնքային զարգացման հետ։
Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքով՝ բանկի ազդեցությունը պետք է գնահատել ոչ միայն ֆինանսական արդյունքներով, այլև զարգացման ծրագրերով։ Նրա գնահատմամբ՝ բանկը տարիների ընթացքում նպաստել է համայնքների համաչափ զարգացմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպես նաև բնապահպանական, առողջապահական, կրթական և մշակութային բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը։
Խորհրդի նախագահ Սոնա Իշխանյանը նշել է, որ Ակբա բանկի ճանապարհը սկսվել է Հայաստանի դաշտերից և համայնքներից, իսկ հիմնադիրներն ու առաջին աշխատակիցները գնացել են այնտեղ, ուր մյուսները հաճախ չեն համարձակվել գնալ։ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն էլ ընդգծել է, որ Ակբան շատ ուղղություններով եղել է առաջամարտիկ և երկար տարիների արդյունավետ համագործակցություն է ձևավորել միջազգային կազմակերպությունների հետ։
Այսօր Ակբան ունի շուրջ 1900 աշխատակից և 64 մասնաճյուղ՝ Հայաստանի բոլոր մարզերում։ Բանկը Հայաստանում բացարձակ առաջատար է POS տերմինալների քանակով և թողարկված բանկային քարտերի ծավալով՝ ունենալով ավելի քան 1 միլիոն գործող քարտ, իսկ acba digital համակարգի օգտատերերի թիվը մոտ 750 հազար է։ Բանկի տվյալներով՝ նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ գործարքների շուրջ 90%-ն իրականացվում է թվային ուղիներով, իսկ բաժնետերերի թիվը գերազանցում է 5000-ը։
Աղբյուր՝ acba.am
