Bankomat

Acba Bank-ը Հայաստանի բորսայում ԵԲՎԶ պարտատոմսերի շուկա ստեղծող է

Լուրեր|2026/09/16 14:08
Acba Bank-ը Հայաստանի բորսայում ԵԲՎԶ պարտատոմսերի շուկա ստեղծող է

Բանկը կապահովի դրամային թողարկման առք ու վաճառքի շարունակական հայտեր երկրորդային շուկայում։

Acba Bank-ը Հայաստանի ֆոնդային բորսայում կկատարի Եվրոպական բանկի վերակառուցման և զարգացման (ԵԲՎԶ) դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում։ Այս մասին հայտնել է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ պարտատոմսերը ցուցակվել են և ներառվել Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական ցուցակում՝ Abond-ում։

Թողարկման հիմնական պայմանները

  • Ընդհանուր ծավալը՝ 5 000 000 000 դրամ
  • Մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10 000 000 դրամ
  • Քանակը՝ 500 հատ
  • Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
  • Կուպոնային եկամտաբերությունը՝ լողացող

Որպես շուկա ստեղծող՝ Acba Bank-ը բորսայում կապահովի այս պարտատոմսերի գնման և վաճառքի հայտերի կանոնավոր առկայությունը։ Բանկի գնահատմամբ՝ դա ներդրողների համար կօգնի ձևավորել բարձր իրացվելիություն և ավելի թափանցիկ գնագոյացում։

Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ