Bankomat

ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ

Լուրեր | 2026/07/05 07:02

ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ

ԲՏԱ նախարարի հարցազրույցը արհեստական բանականության մասին

Հայաստանի ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է բարելավել պետական կառավարման համակարգը, դարձնելով այն ավելի արդյունավետ և քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող:

Հարցազրույցում նա ընդգծել է, որ ԱԲ-ն կարող է բարձրացնել ծառայությունների որակը, աջակցել խարդախությունների բացահայտմանը և նպաստել տվյալահեն որոշումների կայացմանը:

Նա նաև նշել է, որ ԱԲ-ի կիրառումը պետք է ուղեկցվի էթիկայի, մարդու իրավունքների պաշտպանության և հաշվետվողականության սկզբունքներով:

«Մեր նպատակն է ստեղծել մրցունակ, պատասխանատու և ներառական արհեստական բանականության էկոհամակարգ, որը կդառնա տնտեսական աճի և պետական կառավարման արդիականացման խթան»,- ասել է Հայրապետյանը:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ