ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի օգոստոսին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանում գրանցվել է 2,574 անհատ ձեռնարկատեր։
Նույն ժամանակահատվածում գրանցվել է նաև 1,184 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 26 հասարակական կազմակերպություն և 7 փակ բաժնետիրական ընկերություն։
Օգոստոսին գրանցվել է 6 հիմնադրամ, 4 համատիրություն, ինչպես նաև 4 օտարերկրյա իրավաբանական առանձնացված մասնաճյուղ (առևտրային)։
Պետական միասնական գրանցամատյանում ներառվել են նաև 3 գյուղատնտեսական կոոպերատիվ, 2 համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, 2 սպառողական կոոպերատիվ, 1 առանձնացված ստորաբաժանում (ոչ առևտրային), 1 բաց բաժնետիրական ընկերություն և 1 հիմնարկ (հիմնադիր՝ ոչ առևտրային)։
Տվյալները ներկայացնում են, թե ինչպիսի կառուցվածք են ունեցել նոր պետական գրանցումները Հայաստանում 2026 թվականի օգոստոսին՝ ըստ կազմակերպաիրավական ձևերի։

Աղբյուր՝ b24.am
