Bankomat

2026-ի հուլիսին Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը աճել է 25.9%-ով

Լուրեր|2026/09/29 17:59
2026-ի հուլիսին Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը աճել է 25.9%-ով

Ամենախոշոր բաժինները կազմել են սպառողական և հիփոթեքային վարկերը։

ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերն՝ ըստ ոլորտների․ 2026թ․ հուլիս

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ 2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերը ռեզիդենտներին տրամադրել են ընդհանուր 8,820,105 մլն դրամի վարկեր։ Այդ ծավալից 5,994,732 մլն դրամը եղել է ՀՀ դրամով, իսկ 2,825,373 մլն դրամը՝ տարադրամով։

2025 թվականի նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի նկատմամբ ընդհանուր վարկավորման ծավալն աճել է 25.9%-ով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ պորտֆելի ամենախոշոր հատվածները շարունակում են մնալ սպառողական և հիփոթեքային վարկերը։

Սպառողական վարկերի ծավալը կազմել է 2,029,211 մլն դրամ, որից 1,960,753 մլն-ը՝ ՀՀ դրամով, 68,458 մլն-ը՝ տարադրամով։ Հիփոթեքային վարկերը կազմել են 1,817,062 մլն դրամ, այդ թվում՝ 1,737,499 մլն դրամը՝ ՀՀ դրամով, 79,563 մլն դրամը՝ տարադրամով։

Ոլորտային բաշխմամբ շինարարությանը տրամադրվել է 992,182 մլն դրամի վարկ, սպասարկման ոլորտին՝ 925,372 մլն դրամ, ֆինանսական և ապահովագրական գործունեությանը՝ 813,328 մլն դրամ, առևտրին՝ 805,679 մլն դրամ, իսկ արդյունաբերությանը՝ 695,971 մլն դրամ։

Գյուղատնտեսության ոլորտի վարկավորումը կազմել է 463,887 մլն դրամ, տրանսպորտի և կապի ոլորտինը՝ 277,413 մլն դրամ։ Մի շարք ոլորտներում նկատելի է տարադրամով վարկերի բարձր կշիռը, մինչդեռ սպառողական և հիփոթեքային վարկերի հիմնական մասը ձևավորվել է ՀՀ դրամով։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ