Bankomat

ԶՊՄԿ տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Լուրեր | 2026/08/30 19:01

ԶՊՄԿ տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ընկերության բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։ Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են։ ԶՊՄԿ-ն, իրավասու մարմինների իրականացվող քննությանը զուգահեռ, կանցկացնի նաև ներքին հետաքննություն՝ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ