Bankomat

Զինված ուժերում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ

Լուրեր | 2026/08/20 05:00

Զինված ուժերում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ

Հայաստանի զինված ուժերում կստեղծվի աշխատանքային խումբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ զինված ուժերում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ:

  • «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
  • Ստեղծել զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ:
  • Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:
  • Աշխատանքային խմբին՝ 3-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ»,- ասվում է որոշման մեջ:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ