ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է կեղծ էջերի և առցանց խարդախությունների մասին։
«Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունով շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։
Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։
Հորդորում ենք՝
- չանցնել կասկածելի հղումներով,
- չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
- մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուր՝ lurer.com
