ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի փակումը կուժեղացնի Հայաստանի կախվածությունը այլ երկրներից: Նա նշել է, որ Մեծամորի կայանը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը, ինչը կարևոր է երկրի էներգետիկ բալանսի համար:
«Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն գեներացումը թույլ է տալիս Հայաստանին զարգացնել արդյունաբերությունը և ապահովել տեխնոլոգիական առաջընթաց», - ասել է Զախարովան:
Նա նաև անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ի վերաբերյալ միջազգային հայտարարություններին, նշելով, որ խաղաղ ատոմը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության կարևոր գործոն է:
Հայաստանի կառավարությունը նախատեսում է մինչև 2027 թվականը որոշել նոր ատոմակայանի կառուցման տեխնոլոգիան:
Մինչ այդ, գործող ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը:
Աղբյուր՝ www.azatutyun.am
