Bankomat

Զարուհի Բաթոյանը ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ

Լուրեր | 2026/08/15 18:02

Զարուհի Բաթոյանը ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ

Նա ընտրվել է չորս տարի ժամկետով։

Զարուհի Բաթոյանը ընտրվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ)՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ՝ չորս տարի ժամկետով։

Այս մարմնի անդամների առաքելությունն է հետևել համապատասխան զարգացումներին, աջակցել ԺՄԻԳ-ի աշխատանքներին և նախաձեռնություններին, ինչպես նաև ներգրավվել վերապատրաստումների, քննարկումների, վերլուծական աշխատանքների և օրենսդրական ուսումնասիրությունների մասնագիտական գնահատման գործընթացներում։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ