
Յունիբանկը ներկայացրել է նոր ակցիա Arca «U-Teenager» քարտապանների համար։ Բանկի հաղորդմամբ՝ նախաձեռնության գլխավոր մրցանակը 1 500 000 դրամ է, որը նախատեսված է արտասահմանյան լավագույն համալսարաններից մեկում ամառային կրթական դասընթացի մասնակցության համար։
Ակցիան կշարունակվի մինչև 2027 թվականի մարտի 31-ը։ Մասնակցության համար անհրաժեշտ է QR կոդի միջոցով առցանց ձևակերպել Յունիբանկի Arca «U-Teenager» քարտը և ակցիայի ընթացքում կատարել անկանխիկ գործարքներ։
Ակցիայի արդյունքներով կպարգևատրվեն այն երեք քարտապանները, որոնք կիրականացնեն ամենամեծ թվով անկանխիկ գործարքներ։ Հաղթողը կստանա գլխավոր մրցանակը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ նոութբուքեր։
Նախաձեռնությանը կարող են միանալ նաև Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ տեղադրելով հատուկ QR կոդ, որի միջոցով ուսանողները կկարողանան առցանց դիմել Arca «U-Teenager» քարտ ստանալու համար։ Բուհերի համար նույնպես սահմանվել է առանձին խրախուսում․ այն բուհին, որի ուսանողները ակցիայի ընթացքում տրամադրված QR կոդով կձևակերպեն առավելագույն թվով Arca «U-Teenager» քարտեր, Յունիբանկը կտրամադրի ֆինանսական աջակցություն համակարգչային դասասենյակի վերազինման կամ այլ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար։
Բանկը նշում է, որ Arca «U-Teenager» քարտը թողարկվում է անվճար և անվճար առաքվում է սուրհանդակով։ Քարտապանները նաև ստանում են 2% քեշբեք անկանխիկ գործարքների դիմաց։
Յունիբանկում ընդգծում են, որ կրթության աջակցությունն ու երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծումը բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից են։ «U-Teenager» ակցիայով բանկը նպատակ ունի երիտասարդ հաճախորդներին առաջարկել ժամանակակից ֆինանսական գործիքներ և միաժամանակ խթանել նրանց հետաքրքրությունը գիտելիքի և զարգացման նկատմամբ։
Աղբյուր՝ armbanks.am
