Bankomat

Խուզարկություններ «Պռեգոմեշ» խանութ-սրահներում

Լուրեր | 2026/08/26 00:02

Խուզարկություններ «Պռեգոմեշ» խանութ-սրահներում

Խուզարկություններ են իրականացվում Սիրուշոյին պատկանող խանութ-սրահներում

Լևոն Քոչարյանի կնոջը՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» խանութ-սրահներում խուզարկություններ են:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։

Այս մասին հայտնել էր Հակակոռուպցիոն կոմիտեն և մանրամասներով ներկայացրել այդ գույքերն ու դրանց առնչվող մեղադրանքները:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ