Bankomat

Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում

Լուրեր | 2026/08/25 16:02

Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում

Քոչարյաններին պատկանող շինություններում իրականացվող գործողություններ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները Քոչարյաններին պատկանող շինություններում գործողություններ են կատարում:

Իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում ևս:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում:

Այս կառույցները ևս, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում են Քոչարյան ընտանիքին:

Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Տոյոտա» ընկերության երևանյան գրասենյակը, որը, ըստ լուրերի, պատկանում է Քոչարյան ընտանիքին:

Խուզարկություններ են նաև «Բարս» անշարժ գույքի գործակալությունում:

Ռոբերտ Քոչարյանը և ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ