Bankomat

Վրաստանը դադարեցնում է բենզինի մատակարարումն Աբխազիա

Լուրեր | 2026/08/16 18:01

Վրաստանը դադարեցնում է բենզինի մատակարարումն Աբխազիա

Վրաստանը դադարեցնում է բենզինի վաճառքը Աբխազիայում

Վրաստանը դադարեցնում է բենզինի մատակարարումն Աբխազիա։ Գործարքն իրականացվում էր Վրաստանի կառավարության թույլտվությամբ՝ Solidus միջնորդ ընկերության միջոցով, սակայն չեղարկվել է հանրային և ընդդիմադիր կոշտ ճնշումների տակ։

Վրաստանի Ազգային բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն իր անկախ հետաքննությամբ մեղադրել է Իրակլի Կոբախիձեի կառավարությանը մի շարք օրենքներ խախտելու մեջ՝ պահանջելով քրեական գործ հարուցել Repsol-ի և Solidus-ի ղեկավարների դեմ։

Solidus-ի ղեկավար Գեորգի Ավելաձեն արդարացել է, թե աբխազ գործարարների հետ համագործակցում էր «հանուն վրաց-աբխազական հաշտեցման»։ Ընդհանուր առմամբ հասցվել էր մատակարարել 400 տոննա բենզին։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ