Bankomat

Volvo Cars-ը կփակի իր գրասենյակը Ստոկհոլմում

Լուրեր|2026/09/01 15:46
Volvo Cars-ը կփակի իր գրասենյակը Ստոկհոլմում

Շվեդական ավտոարտադրողը կենտրոնացնում է ռեսուրսները

Շվեդական Volvo Cars ավտոարտադրողը ծախսերի կրճատման ծրագրի շրջանակում կփակի Ստոկհոլմում գտնվող իր գրասենյակը: Այս մասին հայտնել է ընկերությունը:

«Volvo Cars-ը որոշել է Շվեդիայում իր մասնագիտական կարողություններն ու ռեսուրսները կենտրոնացնել ավելի քիչ վայրերում՝ Ստոկհոլմի գրասենյակի պարտականությունների մեծ մասը փոխանցելով ընկերության գլխավոր գրասենյակին՝ Գյոթեբորգում։ Արդյունքում Ստոկհոլմի գրասենյակը կփակվի 2027 թվականի մարտի 1-ին», – ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գրասենյակում աշխատում է շուրջ 450 աշխատակից։ Ընկերության փոխանցմամբ՝ մայրաքաղաքում գտնվող գրասենյակի փակումը թույլ կտա բարձրացնել ծախսերի արդյունավետությունը:

Ավելի վաղ ընկերությունը ծախսերի կրճատման շրջանակում կրճատել էր շուրջ 3000 աշխատատեղ:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ