Bankomat

VMF Վանաձոր կիսամարաթոնի թեստ-խաղի արդյունքները

Լուրեր | 2026/08/18 12:01

VMF Վանաձոր կիսամարաթոնի թեստ-խաղի արդյունքները

IDBank-ը և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ամփոփել են արդյունքները

IDBank-ը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Մեդիամաքսը ամփոփել են ս.թ. օգոստոսի 11-ից օգոստոսի 15-ն անցկացված Մասնակցի՛ր VMF Vanadzor Half Marathon 2026-ին թեստ-խաղի արդյունքները:

Գրանցված մասնակիցներից բոլոր 8 հարցերին ճիշտ է պատասխանել 8 հոգի:

  • Գրետա Ղազարյանը
  • Վլադիմիր Քառյանը
  • Գագիկ Եղիկյանը
  • Ալեքսան Կլեկչյանը
  • Արման Գեւորգյանը
  • Արսիան Մովսեսյանը
  • Միխայիլ Լոպատինը
  • Սեյրան Ավետիսյանը

Նախապես հայտարարվել էր, որ մրցանակային տոմսերի քանակը հինգն է, և եթե բոլոր հարցերին ճիշտ կպատասխանի հինգից ավել մասնակից, նրանց միջեւ կանցկացվի «կույր» վիճակահանություն։ Չնայած դրան, IDBank-ը և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը որոշել են օգոստոսի 23-ին Վանաձորում կայանալիք VMF Vanadzor Half Marathon-ի 5 կմ (Open Run) մրցավազքի մասնակցության տոմս տրամադրել հարցերին ճիշտ պատասխանած բոլոր 8 մասնակիցներին:

Ստորեւ ներկայացված են թեստ-խաղի հարցերն ու ճիշտ պատասխանները:

Ո՞րն է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հիմնական դերը։

Կոչված է լուծելու սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև առաջացած վեճերը:

Ո՞ր դեպքն է առավել համապատասխան Հաշտարարին դիմելու համար։

Բանկը սխալ է հաշվարկել վարկի տոկոսները կամ վճարները:

Ապահովագրության պայմանագիր կնքելիս ո՞րն է ապահովագրական գումարը։

Այն Ձեզ հատուցվելիք առավելագույն գումարն է:

Ի՞նչ է ավանդը։

Բ. Գումար, որը հաճախորդը վստահում է բանկին՝ պահելու և շահավետ պայմաններով ավելացնելու նպատակով:

Բանկը վարկի չափը որոշում է կախված հաճախորդի ... ։

Եկամտից ու վարկային պատմությունից:

Ո՞ր տարբերակն է ճիշտ ներկայացնում BNPL համակարգը։

Ծառայություն, որը թույլ է տալիս գնում կատարել հիմա, իսկ գումարը վճարել ավելի ուշ կամ մաս-մաս:

Այս տարբերակներից ո՞ր բնորոշումն է ճիշտ էլեկտրոնային փողի համար։

Թվային դրամապանակում պահվող գումար, որով կարելի է կատարել վճարումներ և փոխանցումներ:

Ո՞րոնք են ֆինանսական զեղծարարության ամենատարածված տեսակները։

Հեշտ եկամուտ խոստացող առաջարկ, շտապեցնող հրահանգ, անձնական կամ բանկային տվյալներ պահանջող հաղորդագրություն:

Աղբյուր՝ mediamax.am

Տարածել

Կարդացեք նաեվ