Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքներում ու հարակից բնակավայրերում վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը:
Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում տեղի ունեցած վթարի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր նշված մարզերի էլեկտրամատակարարումը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետների իրականացրած օպերատիվ և համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել վթարի հետևանքները:
Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին ցուցաբերած համբերության ու ըմբռնման համար:
Աղբյուր՝ www.aravot.am
