Bankomat

Վաշինգտոնն ու Մոսկվան կպայմանավորվեն, Երևանին կասեն՝ սա՛ է

Լուրեր | 2026/08/12 23:02

Վաշինգտոնն ու Մոսկվան կպայմանավորվեն, Երևանին կասեն՝ սա՛ է

Փաշինյանը կմնա ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Սուրեն Սարգսյանն է:

Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև:

  • TRIPP-ը գլոբալ աշխարհաքաղաքական, ռազմավարական նշանակության նախագծի ընդամենը մի բաղկացուցիչ մասն է, որն անցնելու է Հայաստանի տարածքով։ Այսինքն՝ մենք գործ ունենք գլոբալ նախագծի հետ, որի նպատակն է Կենտրոնական Ասիայի ռեսուրսները, թուրքմենական գազը և տարբեր պետությունների բոլոր հնարավոր ռեսուրսները՝ Կասպից ծովով, այնուհետև Հարավային Կովկասով դեպի Եվրոպա արտահանելը։ Եվ սա ռազմավարական մեծ նշանակություն ունի։
  • Պրոյեկտը, բնականաբար, ունի նաև տնտեսական բաղադրիչ: Այն, ըստ էության, շրջանցում է Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը։ Այսինքն՝ հիմնական գաղափարն այն է, որպեսզի Միացյալ Նահանգների ազդեցության տակ լինի մի ճանապարհ, որը շրջանցում է իր հիմնական հակառակորդներին կամ մրցակիցներին։

Միացյալ Նահանգների ռազմավարական պրոյեկտների մեջ այս ուղղությունը շատ վաղուց է եղել։ Իրավիճակը և այդ նախագիծը ճիշտ հասկանալու համար պետք է նաև պատմությանը հայացք նետել:

1980-ականների վերջերից մի շատ հետաքրքիր դրվագի սղագրություն կա, որը ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված արխիվներում եմ կարդացել և նաև ներառել իմ գրքում:

Արցախյան առաջին պատերազմը եղավ, Հայաստանը հաղթեց, Ռուսաստանն ավելի ակտիվ էր եղել, Միացյալ Նահանգները չէր կարողացել այնպիսի ազդեցություն ձեռք բերել, ինչպիսին այսօր է կարողանում։

TRIPP-ն ընդհանրապես Հայաստանի մասին չէ, այդ ամբողջ պրոյեկտի մի փոքր հատվածն է անցնելու Հայաստանով։

Այս տեսանկյունից պետք է հիշենք մի քանի օր առաջ «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի հայտարարությունը, որը մի թիվ հնչեցրեց՝ մոտ 400 միլիոն դոլար։

Չեմ կարծում, թե Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվեն, որ ռուսները պետք է մասնակցեն TRIPP-ին, իսկ Հայաստանը ասի՝ «չէ՛, չպետք է մասնակցեք»։

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ