Վարկային գիծ գործող վարկառուների համար
ԱրարատԲանկն առաջարկում է վարկային գիծ մինչև 4.000.000 ՀՀ դրամ սահմանաչափով անշարժ գույքի գրավով սպառողական վարկի գլխավոր պայմանագրի շրջանակում։
-
Արժույթ
ՀՀ դրամ
-
Առավելագույն գումար
4,000,000 ՀՀ դրամ
-
Ժամկետ
60 ամիս
Տրամադրման պայմաններ
Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ, ում տարիքը վարկի վերջնաժամկետին պետք է չգերազանցի 65 տարեկանը:
Վարկային գծի տարեկան տոկոսադրույք 17%:
Տարեկան փաստացի տոկոսադրույք 18.41%-18.55%:
Վարկային հայտի բավարարման գործոններ՝ վարկառուի կողմից ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
Վարկային հայտի մերժման գործոններ՝ վարկառուի կողմից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:
Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթեր՝ դիմում, դիմողի անձնագրի և սոցիալական քարտի պատճեն:
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 1 աշխատանքային օր:

Աղբյուր՝ www.araratbank.am
