Bankomat

Վարչապետը ներկա է գտնվել «Firebird AI»-ի գործարանի պաշտոնական բացմանը

Լուրեր | 2026/08/08 19:02

Վարչապետը ներկա է գտնվել «Firebird AI»-ի գործարանի պաշտոնական բացմանը

Նիկոլ Փաշինյանը բացման արարողության ընթացքում շեշտել է տեխնոլոգիական համագործակցության կարևորությունը

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը։

«Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության հնարավորություններին, առաջիկա ծրագրերին։

Վարչապետին ներկայացվել է, որ Հայաստանում իրականացվող նախագիծը արտացոլում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև զարգացող տեխնոլոգիական համագործակցությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության ոլորտներում համատեղ զարգացման համար։ Նշվել է, որ ՀՀ Կառավարությունը հանդես է գալիս որպես նախագծի ռազմավարական գործընկեր՝ աջակցելով Հայաստանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքի ձևավորմանը և Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի զարգացմանը։

Հաջորդիվ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կառավարության անդամներ, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը, «Firebird AI» կենտրոնի համահիմնադիրներ Ալեքսանդր Եսայանը և Ռազմիկ Հովակիմյանը, NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլիացիայի գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, դիվանագետներ և այլք:

Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել, որ օգոստոսի 8-ը գնալով ավելի ու ավելի ծանրակշիռ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը շրջադարձային է, ընդհանրապես մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից։

Գործարանը Հայաստանում ստեղծվող առաջադեմ արհեստական բանականության հաշվողական ենթակառուցվածք է, որը նախատեսված է ԱԲ մոդելների ուսուցման և գործարկման, ինչպես նաև մեծածավալ և բարդ հաշվարկային խնդիրների իրականացման համար։

Նախագծի առաջին փուլում նախատեսվում է ստեղծել շուրջ 100 մշտական աշխատատեղ, իսկ երկրորդ փուլում աշխատակիցների թիվը նախատեսվում է հասցնել մինչև 300-ի։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ