Bankomat

Վարչապետը մեկնել է Բիշքեկ՝ ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու

Լուրեր | 2026/08/31 11:01

Վարչապետը մեկնել է Բիշքեկ՝ ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու

Նախատեսված է հանդիպում Պուտինի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան, հայտնում են Կառավարությունից՝ մանրամասնելով, որ Փաշինյանը մայրաքաղաք Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Վարչապետը հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Առայժմ հայտնի է միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվելիք հանդիպման մասին։ Օգոստոսի 28-ին նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ նախագահ Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում հանդիպում կանցկացնի վարչապետ Փաշինյանի հետ՝ քննարկելով Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ձգտումները:

Նախօրեին էլ լրագրողների հետ զրույցում Պուտինի խոսնակն էր անդրադարձել սպասվող երկխոսությանը․ «Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Եվ, իհարկե, հայերն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը։ Եվ մենք առաջարկում ենք, որ նրանք հենց դա անեն՝ հանրաքվե անցկացնեն», - ընդգծել էր Դմիտրի Պեսկովը:

Մոսկվայից հետևողականորեն հայտարարում են՝ միաժամանակ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնար է։ Պնդում են՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև:

Փաշինյանը նախորդ շաբաթ Ազգային ժողովում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ