Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ մոդուլյար ատոմակայանի դեպքում կարող են ընտրել ներկայացված մի քանի տարբերակից ռուսական մոդելը։
«Մենք ասել ենք՝ անհնար չենք համարում որևէ մոդելի ընտրությունը, մեզ պետք է լավագույն առաջարկը, մենք փնտրում ենք լավագույն առաջարկը»,- Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը երբեք չի ասել, որ ռուսական առաջարկը կարող է լինել լավագույնը։
«Բայց կան մի քանի գործոններ՝ գին, հետգնման ժամկետ, կառուցման ժամկետ, ֆինանսավորման սխեմաներ և այլն: Արդեն որոշում կայացնելու ժամանակն է, բայց նաև աշխատում ենք գործող ատոմակայանի ժամկետը ևս մեկ անգամ երկարացնելու ուղղությամբ։
Հարցը պետք է դուրս դնել քաղաքականից»,- ասել է Փաշինյանը։
Աղբյուր՝ armtimes.com
