Bankomat

Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրինը ձերբակալվել է

Լուրեր | 2026/08/19 20:02

Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրինը ձերբակալվել է

Նա մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին ձերբակալվել է:

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ նա մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետ Դավիթ Մելքումյանը, ով մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում Եվրամիության ծրագրի ավարտից երկու տարի անց, այս տարվա ապրիլին, իրավապահները մի խումբ պաշտոնյաների կողմից համայնքներին հասցված խոշոր վնաս էին արձանագրել ու քրեական վարույթ հարուցել: Գործը ներառում է 7 հոդված՝ գույքի հափշտակումից մինչև փողերի լվացում ու փաստաթղթերի կեղծում:

«Ազատության» տեղեկություններով, երկու քաղաքներին հասցված վնասի չափը գնահատվում է շուրջ 2.5 միլիոն եվրո:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ