Bankomat

Վանաձորի «Պիրաժոկ»-ի մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է

Լուրեր | 2026/08/22 05:01

Վանաձորի «Պիրաժոկ»-ի մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որոշում է կայացրել

Վանաձորի «Պիրաժոկ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ։

Վերահսկողության ընթացքում օբյեկտում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահպանվել նորոգ վիճակում, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները չեն եղել նորոգ վիճակում և չեն պատրաստված եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահանվող նյութերից։

Խախտումներ են արձանագրվել նաև սառնարանի վիճակում․ այն չի պահպանվել նորոգ և բարվոք վիճակում, իսկ դարակաշարերը ենթարկված են եղել կոռոզիայի։ Բացի այդ, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի խոհանոց, իսկ անձնակազմի համար հանդերձարան չի եղել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ սննդի կառույցը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար։ Սահմանվել է խախտումները վերացնելու վերջնաժամկետ։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ