Bankomat

Վահան Կոստանյանը, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը հանդիպել են Վաշինգտոնում

Լուրեր | 2026/08/12 07:02

Վահան Կոստանյանը, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը հանդիպել են Վաշինգտոնում

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցեր

Օգոստոսի 10-ին, Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը:

Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, այնպես էլ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

Ընդգծվել է առկա հումանիտար խնդիրները հասցեագրելու կարևորությունը:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ