Bankomat

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հովհաննես Ավոյանին

Լուրեր | 2026/08/07 19:00

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հովհաննես Ավոյանին

Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է պետական բարձր պարգևով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 6-ին ընդունել է Picsart տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից:

«Հովհաննես Ավոյանը Հանրապետության տոնի առթիվ, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հովհաննես Ավոյանին բարձր պարգև ստանալու առթիվ, վստահություն հայտնել, որ նրա փորձն ու գործունեությունը հետագայում ևս կնպաստեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին: Նախագահը նրան մաղթել է շարունակական ձեռքբերումներ ու նորանոր հաջողություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ