Bankomat

Վահագն Խաչատուրյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահի հետ

Լուրեր|2026/09/03 21:01
Վահագն Խաչատուրյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահի հետ

Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությունները քննարկվել են

Չեխիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի Սենատում հանդիպել է Սենատի նախագահ Միլոշ Վիստերչիլի հետ, որին մասնակցել են նաև երեք փոխնախագահները։

Պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով, որի ընթացքում Սենատի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Չեխիա, շնորհակալություն է հայտնել Սենատ այցելելու և հանդիպման հնարավորության համար։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղություններին, շեշտվել է խորհրդարանական համագործակցության ընդլայնման կարևորությունը, Ժողովրդավարական ինստիտուտների կայացումը։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ