Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Արամ Մեյմարյանը Նայրոբիում աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) էկոհամակարգերի վարչության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են UNEP-ի կողմից արդեն տրամադրված աջակցման ուղղությունները, ինչպես նաև COP17-ի նախապատրաստման և կազմակերպման շրջանակներում հնարավոր լրացուցիչ մասնագիտական և տեխնիկական աջակցությունը:
Հատկապես, քննարկվել են Հայաստանի նախագահության շրջանակներում նախատեսված ընթացիկ աջակցության ծրագրերը, երիտասարդության և մասնավոր հատվածի ներգրավման հարցերը, ինչպես նաև "Լեռների և քաղցրահամ էկոհամակարգերի օրը" թեմատիկ միջոցառման կազմակերպման հնարավորությունները:
Հանդիպման արդյունքներով կողմերը ընդգծել են UNEP-ի հետ աշխատանքային համագործակցության շարունակման կարևորությունը COP17-ի նախաշեմին և Հայաստանի նախագահության ընթացքում՝ երկրի առաջնահերթություններին համապատասխան կոնկրետ աջակցության մեխանիզմների և համատեղ նախաձեռնությունների ձևավորման նպատակով:
Հիշեցնենք, որ COP17-ը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին Երևանում:
Աղբյուր՝ arminfo.info
