Ucom-ը շարունակաբար զարգացնում է իր ծառայություններն ու ցանցային հնարավորությունները` բաժանորդների համար լավագույն թվային փորձառությունն ապահովելու նպատակով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
Այս պահին Ucom-ի ռոումինգ ծառայությունները հասանելի են աշխարհի 167 երկրի 327 օպերատորների ցանցերում: Ընկերությունը շարունակաբար ընդլայնում է նաև միջազգային 5G ռոումինգի աշխարհագրությունը՝ Ucom-ի բաժանորդներն արդեն կարող են օգտվել գերարագ 5G կապից 62 երկրի 96 օպերատորների ցանցերում, այդ թվում՝ Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հնդկաստանում և այլ երկրներում:
2026 թվականի երկրորդ եռամսյակում արտերկրում ռոումինգ ծառայություններից օգտվող Ucom-ի բաժանորդների թիվը, առաջին եռամսյակի համեմատ, աճել է 29 տոկոսով, իսկ նրանց օգտագործած բջջային ինտերնետի ծավալը՝ 26 տոկոսով: Միայն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Ucom-ի բաժանորդները Հայաստանից դուրս գտնվելիս օգտագործել են շուրջ 50 հազար ԳԲ բջջային ինտերնետ:
Ռոումինգ ծառայությունների օգտագործման աճին զուգահեռ Ucom-ն իր բաժանորդներին առաջարկում է տարբեր ծավալների uTravel ինտերնետ փաթեթներ ռոումինգում: Մինչև սեպտեմբերի 30-ը uTravel 4 ԳԲ փաթեթից սկսած ցանկացած փաթեթ ակտիվացնելիս բաժանորդները կստանան էլ ավելի շատ ինտերնետ նույն գնով՝ 4 ԳԲ փաթեթի դեպքում բաժանորդները կստանան 4,5 ԳԲ, 6 ԳԲ-ի դեպքում՝ 7,5 ԳԲ, 9 ԳԲ-ի դեպքում՝ 10 ԳԲ համապատասխանաբար 4500, 6500 և 9500 դրամ արժեքով:
uTravel փաթեթները հասանելի են Վրաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Ալբանիայում, Թունիսում և մի շարք այլ ուղղություններում:
«Այսօր բաժանորդների համար կարևոր է պահպանել արագ և հուսալի կապը՝ անկախ նրանից՝ Հայաստանում են, թե արտերկրում: Ռոումինգի օգտագործման աճը ցույց է տալիս, որ բջջային ինտերնետն արդեն ճանապարհորդության անբաժանելի մասն է դարձել»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ucom-ի լայնածավալ և բարձրորակ ցանցը շարունակում է արժանանալ նաև միջազգային գործընկեր օպերատորների և Հայաստան ժամանող նրանց բաժանորդների վստահությանը:
Ucom-ի 5G ցանցն արդեն հասանելի է երկրի բնակչության 94․6 տոկոսին՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերն ու գրեթե բոլոր քաղաքները, բացառությամբ՝ Դաստակերտի:
Աղբյուր՝ 168.am
