Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Ucom-ը ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը՝ հնարավորություն տալով Unity համապատասխան սակագնային պլաններին 12-ամսյա պարտավորությամբ միացող բաժանորդներին ստանալ Motorola Moto G35 սմարթֆոն՝ նվեր:
Առաջարկը կգործի 2026 թվականի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 24-ը և նախատեսված է Unity-ին նոր միացող բաժանորդների համար՝ նոր ուսումնական շրջանում նրանց հնարավորություն տալով ստանալ նոր սմարթֆոն:
Unity սակագնային պլանները մեկ փաթեթում միավորում են տան ինտերնետը, հեռուստատեսությունն ու շարժական կապը՝ ընտանիքի անդամներին հնարավորություն տալով օգտվել կապի և ժամանցի բոլոր ծառայություններից մեկ միասնական առաջարկի շրջանակում:
«Նոր ուսումնական տարին ընտանիքների համար նաև նոր պահանջների և առօրյա ռիթմի մեկնարկ է, և հուսալի ինտերնետն ու շարժական կապը կարևոր դեր ունեն ուսման, աշխատանքի և հաղորդակցության համար։ Մենք կարևորում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու կապի հնարավորությունները լինեն ավելի հասանելի և օգտակար մեր բաժանորդների առօրյայում, և Ucom-ն իր համապատասխան առաջարկներով միշտ իրենց կողքին է», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը.
Մարզերում «Unity վերադարձ դպրոց» առաջարկից հնարավոր է օգտվել՝ միանալով Unity 9000 մարզային փաթեթին՝ 8000 դրամ զեղչված ամսավճարով, և ավելի բարձր սակագնային պլաններին։ Երևանում առաջարկը հասանելի է Unity 12500 և ավելի բարձր սակագնային պլաններին միանալու դեպքում:
Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է կնքել 12-ամսյա պարտավորություն։ Motorola Moto G35 սմարթֆոնների քանակը սահմանափակ է․ նվերը հասանելի կլինի առաջին 300 բաժանորդներին.
Աղբյուր՝ b24.am
