Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են թվայնացման գործընթացի ընթացիկ աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու բարեփոխումների շրջանակում նախատեսվող նոր նախաձեռնությունները։
Էդուարդ Հակոբյանը նշել է, որ ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը տեխնոլոգիական նորարարության ճանապարհին են, և Թվայնացման խորհրդի գործունեությունը նպատակ ունի համակարգել այդ գործընթացները։ Նա ընդգծել է, որ թվայնացումը բոլոր բարեփոխումների իրականացման կարևոր բաղադրիչ է:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել մաքսային ոլորտում թվայնացման աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են նոր էլեկտրոնային համակարգերի ներդրման նախագծերը:
Հարկային ոլորտում քննարկվել են հարկային օրենսգրքի դրույթների թվայնացման ընթացիկ աշխատանքները, այդ թվում՝ առցանց էլեկտրոնային ՀԴՄ-ի բարելավման գործընթացը:
Նիստի ավարտին ամփոփվել են քննարկումների արդյունքները, հստակեցվել են ծրագրերի իրականացման ժամկետներն ու պատասխանատու ուղղությունները:
Աղբյուր՝ hetq.am
