Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են թվայնացման գործընթացի ընթացիկ աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու բարեփոխումների շրջանակում նախատեսվող նոր նախաձեռնությունները:
Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը նախանշում են տեխնոլոգիական համարձակության և նորարարության ճանապարհը, իսկ Թվայնացման խորհրդի գործունեությունն ուղղված է այդ գործընթացների համակարգմանը:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Հարկային ոլորտում քննարկվել են ԱԲ գործիքների ներդրման ընթացքը, ինչպես նաև հարկային պարտավորությունների մարման վերաբերյալ հաշվետվությունների նոր համակարգի մշակման աշխատանքները:
Աղբյուր՝ www.1in.am
