Bankomat

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

Լուրեր | 2026/08/15 18:01

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

Թուրքիան օգոստոսին նախատեսում է ավելի շատ կրճատումներ

Թուրքիան հուլիսին կրճատել է ռուսական նավահանգիստներից մատակարարվող նավթի գնումները և մտադիր է օգոստոսին ավելի կրճատել ծավալները: Այդ քայլը հաջորդել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, որոնք խաթարել էին Սև ծովում գտնվող ռուսական տերմինալներից արտահանումը: Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Ուկրաինան հուլիսին ակտիվացրել է իր հարձակումները, ինչը հանգեցրել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի տերմինալից արտահանման մեկշաբաթյա դադարեցմանը և Նովոռոսիյսկի նավահանգստում բեռնման գործողություններին: Արդյունքում, մատակարարվող նավթի ծավալը հուլիսին նվազել է մեկ հինգերորդով:

Թուրքիան CPC Blend, ղազախական KEBCO և Urals տեսակի նավթի խոշոր գնորդն է, հուլիսին ռուսական նավահանգիստներից ստացել է ընդամենը մոտ 900 000 տոննա նավթ, մինչդեռ հունիսին այդ ցուցանիշը կազմել էր 1,2 միլիոն տոննա: Ակնկալվում է, որ օգոստոսին Թուրքիան Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներից կստանա մոտ 200 000 տոննա նավթ: Նախատեսվում է երկու լցանավով տեղափոխել ղազախական KEBCO տեսակի հում նավթ:

Այս պահին CPC Blend կամ Urals տեսակի նավթի մատակարարումներ դեպի Թուրքիա նախատեսված չեն: Թուրքիան դիվերսիֆիկացնում է մատակարարումները և հում նավթ է ներկրում նաև Բրազիլիայից ու Գայանայից:

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ