«Global Firepower» վերլուծական հարթակը հրապարակել է 2026-ի աշխարհում ամենաշատ նավթային պաշարներ ունեցող երկրների ցանկը։
Ինչպես նախորդ տարվա զեկույցներում, այս տարի ևս ցանկը գլխավորում է Վենեսուելան։ ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ցանկում ներառված է նաև Թուրքիան, որը զբաղեցնում է 49-րդ տեղը՝ իր 366 մլն բարել նավթային պաշարներով։
Ամենաշատ նավթային պաշարներ ունեցող երկրների ցանկը՝
- 1․ Վենեսուելա- 303 մլրդ 806 մլն բարել
- 2․ Սաուդյան Արաբիա- 258 մլրդ 600 մլն
- 3․ Իրան- 208 մլրդ 600 մլն
- 4․ Կանադա- 170 մլրդ 300 մլն
- 5․ Իրաք- 145 մլրդ 19 մլն
- 6․ Քուվեյթ- 101 մլրդ 500 մլն
- 7․ ԱՄԷ- 97 մլրդ 800 մլն
- 8․ ՌԴ- 80 մլրդ
- 9․ Լիբիա- 48 մլրդ 363 մլն
- 10․ ԱՄՆ- 38 մլրդ 212 մլն
Աղբյուր՝ 168.am
