ԱՄՆ-ում թուրքական համայնքին և թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 50 անդամի հետ և նրանց փոխանցել իրենց պատրաստած համատեղ նամակը։ Այդ նամակում ընդգծվել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկարամյա դաշնակցային հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև շեշտվել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային և գլոբալ անվտանգության տեսանկյունից։
ԱՄՆ-ում գործող թուրք-ամերիկյան կազմակերպությունները նախաձեռնություն են սկսել՝ ապահովելու համար, որ Թուրքիան կրկին հասանելիություն ստանա F-35 կործանիչներին։ Կոնգրեսի անդամներին փոխանցված նամակում նշվում է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցությունը նպաստում է երկու երկրների ընդհանուր շահերին։
Աղբյուր՝ www.aravot.am
