ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունվել է քննության։
Դատաքննությունը կսկսվի 2026 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին: Այն կանցկացվի գրավոր ընթացակարգով։ Զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
Աղբյուր՝ panorama.am
